63699 դիտում
10:14 27-02-2018
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի անվտանգության աշխատակցին հարվածելու կասկածանքով Ոստիկանություն է բերման ենթարկվել «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 03։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայողներն ահազանգել են Ոստիկանության Նոր նորքի բաժին և հայտնել, որ իրենց աշխատակիցների հետ մի տղամարդ վիճաբանում է և հայհոյանքներ տալիս։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները։
Պարզվել է, որ վիճաբանություն կատարողը ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասում բնակվող, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Թամարա Թագուհու փողոցում գրանցված, 37-ամյա Վահագն Չախալյանն է, ով տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Չախալյանը, ով «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահն է, բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին և ստորագրությամբ բաց է թողնվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Վ. Չախալյանը հարվածել է նշված բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության հսկիչ, Արարատ քաղաքի բնակիչ, 46-ամյա Րաֆֆի Սողոմոնյանի դեմքին։
Հետաքննիչի կողմից վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)