211652_close_icon
views-count24870 դիտում article-date 15:39 25-06-2020

Քաղաքապետի կնոջ ընկերուհին արդեն պաշտոն ունի

Երևանի քաղաքապետն ու նրա կինը շարունակում են անել այն ինչ կամենում են։ Քաղաքապետ Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհին տեղավորվել է աշխատանքի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ու ոչ ավել ոչ պակաս տնօրենի տեղակալի պաշտոնում։ Գաղտնիք չէ, որ քաղաքապետի կինը զբաղվում է քաղաքապետարանի գործերով։ Գաղտնիք չէ նաև, որ նա անմիջական մասնակցություն ունի կադրաին քաղաքականության վարման գործում՝ դրա մասին բազմիցս տեղեկացել ենք մամուլից։ Հատկանշական է, որ խոսակցությունները վաղուց էին պտտվում մամուլում, որ Իվայի ընկերուհին՝ Քրիստինա Վարդանյանը պետք է ընդունվի աշխատանքի, բայց զուգահեռ անհամաձայնություն կար արդեն նախկին տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։ Իսկ հիմա երբ արդեն ազատվել են Բեգոյանից, Իվայի համար ավելի հեշտ է ընկերուհուն տեղավորել աշխատանքի։ Ստացվում է, ունենք քաղաքապետ օրենքով ընտրված ու քաղաքապետի գործառույթ իրականացնող կին՝ օրենքի հետ կապ չունեցող, իսկ հայտնի խնամի ծանոթ բարեկամ վիճակը ավելի ու ավելի է խորանում քաղաքապետարանում։

Նմանատիպ նյութեր