Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#EF2929]Երևան քաղաքում՝[/color]
Հունիսի 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:
[img]https://st0.shamshyan.com/editor/015464600159300619999011.png[/img]
[color=#EF2929]Հանրապետության տարածքում՝[/color]
Հունիսի 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա՝ 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/089820600159300620973634.png[/img]