Արտետան հաստատեց. Մարտինելին մի քանի ամիս բաց կթողնի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետանն հաստատել է, որ հարձակվող Գաբրիել Մարտինելիի վնասվածքը լուրջ է:
«Երեկ մարզումներից հետո մեր մոտ նորից վատ նորություններ են: Վերջին վարժության ժամանակ Գաբրիելը թիմակցից հարված է ստացել և վնասել ծունկը:
Բժիշկները գնահատում են վնասվածքի լրջությունը, սակայն ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Չգիտենք, թե նա որքան բաց կթողնի, բայց, ինչպես երևում է, մի քանի ամիս: