Խամես Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով 1 ամիս բաց կթողնի. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկ ամիս չի խաղա վնասվածքի պատճառով:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Կոլումբիայի և Պերուի միջև ընկերական հանդիպման (1:1) ընթացքում և խաղադաշտը լքել:
Բուժզննումը ցույց է տվել, որ Խամեսը վնասել է ձախ ազդրի մկանը: Այժմ կոլումբիացին բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա երեք տուրերը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի մեկնարկային հանդիպումը՝ «Շախտյորի» հետ: