211652_close_icon
views-count1812 դիտում article-date 18:42 23-06-2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության վերաբերյալ

[b]ՊԱՐՐԶԱԲԱՆՈՒՄ[/b]․ օրեր առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ լուծարվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ները: Տեղեկացնում ենք, որ կառավարության 18 Հունիսի 2020թ., 974-Ա, 18 Հունիսի 2020թ., 973-Ա, 18 Հունիսի 2020թ., 976-Ա, և 18 Հունիսի 2020թ, 975-Ա որոշումներով լուծարվել են «ԼԱԶՈՒՐ», «ՊԱՀՈՒՍՏ», «ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ», և «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ», «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» և «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ները շարունակում են իրենց գործունեությունը ԱԻ նախարարության կազմում: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր