Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#EF2929]Հանրապետության տարածքում՝[/color]
Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0705703001592920048572025.jpg[/img]
[color=#EF2929]Երևան քաղաքում՝[/color]
Հունիսի 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0404083001592920059493041.jpg[/img]