Վերջին տարիներին հայ-չինական քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ. Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Մեծարգո պարոն Նախագահ,
Նորին Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ եւ հղում լավագույն մաղթանքներս:
Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը:
Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը եւ Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց եւ հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը:
Մեծապես կարեւորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները եւ բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Մաղթում եմ քաջառողջություն եւ ամենայն բարիք»: