1487 դիտում
15:38 04-11-2022
ՀՀ նախագահն ու Միացյալ Թագավորության դեսպանը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:
Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Շարմ էլ Շեյխում կայանալիք ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի համաժողովի օրակարգային թեմաներին:
Հանրապետության նախագահը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումները համաժողովից, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ինչպես Եվրամիության և միջազգային գործընկերների հետ կնքած պայմանավորվածությունների, այնպես էլ «Փարիզյան կոնվենցիայով» ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման հարցերում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայումս բնակլիմայական փոփոխությունները, դրանց նկատմամբ հակազդեցությունը սահմաններ չի ճանաչում և բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան դրանց դիմակայելու գործում:
Դեսպան Գալագերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության», գյուղատնտեսության արդիականացման և հարակից ոլորտներում բարեփոխումների իրականացմանն, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գործնական ծրագրերի կյանքի կոչման հարցերում:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները:

Նմանատիպ նյութեր
2087 դիտում
13:17 16-12-2021
Ալիևի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները. պետք է հաղթահարել տարաձայնությունները. Փաշինյան
1300 դիտում
23:33 21-05-2024
ՌԴ-ն մտադիր է շարունակել փոխգործակցությունն Իրանի հետ այնպես, ինչպես Ռաիսիի օրոք էր․ Պուտին
1188 դիտում
16:46 23-06-2020
Վերջին տարիներին հայ-չինական քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ. Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը