211652_close_icon
views-count9894 դիտում article-date 14:38 23-06-2020

«Ծխում է, խմում իր աշխատասենյակում». ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուի «արկածները». ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

[url=https://armlur.am/1015333/?fbclid=IwAR2zjTxP9eB2flwRiwXAUm8Tze4e2Ny8EzF9USP8Lm7xuTmeqjXdngpu4xU]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով, Կրթության, գիտության, մշակույթի ես սպորտի նախարարությունը վերջնականապես կողմնորոշվել է ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուի հարցում։ Նախարարությունը սկսել է լայնորեն լոբբինգ անել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի թեկնածությունը, որը, սակայն, չափազանց բացասաբար է ընդունվել ԵՊՀ-ում։ Բացի այն դեկաններից ու ամբիոնի վարիչներից, ում տարիքը վաղուց արդեն չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, սակայն նրանք Դումանյանից հավաստիացումներ են ստացել, որ իր ռեկտոր դառնալու դեպքում բոլորը ոչ միայն կշարունակեն պաշտոնավարել, այլև կկարողանան իրենց պաշտոնները թողնել իրենց ուզած թեկնածուներին, մնացած համալսարանականները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը ոչ միայն արդեն 18 տարի իր կողմից ղեկավարվող ֆակուլտետը դարձրել է անմրցունակ գիտելիք տվող մի տեղ (հայտնի է, որ առանց լրացուցիչ և արտահամալսարանական դասերի՝ ուսանողները չեն կարողանում ծրագրավորող դառնալ), այլև համալսարանում հայտնի է իր անպարկեշտ վարքով։ Բոլորը գիտեն, որ նա սիրում է երկար քնել և աշխատանքի է գալիս կեսօրից հետո, ծխում ու խմում է իր կաբինետում։ Պատմում են, որ մի անգամ Վ․Դումանյանն այնքան է խմել, որ չի կարողացել գնալ տուն։ Առավոտյան հավաքարարն է հայտնաբերել ԻԿՄ դեկանին գարշահոտության մեջ: ԵՊՀ-ում վստահ են, որ այս ընտրությամբ Արայիկ Հարությունյանն իր վրեժն է լուծում Մայր Բուհ-ից։ Մանրամասները՝ կայքի [url=https://armlur.am/1015333/?fbclid=IwAR2zjTxP9eB2flwRiwXAUm8Tze4e2Ny8EzF9USP8Lm7xuTmeqjXdngpu4xU]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր