211652_close_icon
views-count83231 դիտում article-date 23:59 22-06-2020

Արարատի մարզը նոր ոստիկանապետ ունի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Ցուցուլյանն ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ցուցուլյանը ոստիկանական համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, որտեղ էլ, որ աշխատել է, տիրապետել է օպերատիվ իրավիճակին, մասնակցություն է ունեցել բազմաթիվ քրեական հանցագործությունների նախականխման ու կանխման իրականացված օպերացիաներին, խստապահանջ է ու արդարամիտ, և իզուր չէ, որ նրան համարում են նաև դեռ Սովետական տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության պետ, Միլիցիայի գնդապետ Սամվել Ցուցուլյանի աշխատանքը շարունակող՝ նկատի ունենալով, որ Սովետական տարիներին Ս. Ցուցուլյանի կողմից բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ էին բացահայտվում, այդ թվում՝ Հայաստանում հայտնի «օրենքով գողերի» ու քրեական աշխարհում հայտնի հեղինակությունների վերաբերյալ։ [b]Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0426473001592900833201458.jpg[/img] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր