211652_close_icon
views-count79588 դիտում article-date 11:49 24-05-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով համակարգի «ամենաօպերատիվնիկներից» մեկը նշանակվել է Արարատի մարզի ոստիկանապետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Գ․ Ամիրխանյանը ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ 

Գ․ Ամիրխանյանը իրավապահ համակարգում համարվում է հնաբնակ և իր գործի գիտակ, ոստիկանության համակարգի «ամենաօպերատիվնիներից է»։ 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Տիգրան Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից։

Նրա փոխարեն, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Արարատ Թևոսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում՝ ավագ հետաքննիչ։

Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետ Արարատ Թևոսյանն է

Նմանատիպ նյութեր