Աշխարհում կորոնավիրուսով վարակված ավելի քան 9 մլն մարդ կա. Worldometers
COVID-19 վիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվն աշխարհում կազմում է 9 մլն 33 հազար 423։ Ապաքինվել է 4 մլն 796 հազար 49 և մահացել 469 հազար 539 պացիենտ։
Այդ մասին տեղեկանում ենք Worldometers-ից, որը զբաղվում է COVID-19-ի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվարկով։
Ներկա պահին «առաջատարը» ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված 2 մլն 350 հազար 421 դեպք կա։
Երկրորդ տեղում հայտնվել է Բրազիալիան՝ վարակվածության 1 մլն 84 հազար 883 հաստատված դեպքով։
Երրորդում Ռուսաստանն է՝ 584 հազար 680 հաստատված դեպքով։