211652_close_icon
views-count1037 դիտում article-date 20:02 21-06-2020

ՍԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցեր է կատարել Լոռու, Տավուշի մարզերում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները: Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները: Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը: ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են:

Նմանատիպ նյութեր