4213 դիտում
12:42 21-06-2020
Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20268 դեպք, որոնցից 9002-ն` առողջացած, 350-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10802 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 95754 թեստավորում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է։
Նմանատիպ նյութեր
959 դիտում
12:28 14-06-2020
Նախօրեին կորոնավիրուսից մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ
1661 դիտում
11:28 10-09-2020
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 82-ամյա կինն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք