Շուրջ 20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/20/tsarukyan/3323515]Tert.am[/url]-ը:
ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունն ու հարգանքը, հանդես է եկել արդարացի և կառուցողական քննադատությամբ: