ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ
Հունիսի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին: Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: