Միկել Արտետա. Չեմ կարող հանդուրժել այս իրավիճակը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է տրանսֆերային շուկայում թիմի նպատակներին:
«Տեսնենք: Մենք փորձում ենք պլանավորել, թիմն ավելի ուժեղ դարձնել:
Մենք վերջին երեք տարում չենք կարողացել հասնել ցանկալի արդյունքներին: Դրա ետևում կոնկրետ պատճառներ կան: Եթե «Արսենալը» տեղում դոփի, ակնհայտ է, որ մյուսների հետ տարբերությունը գնալով ավելի ու ավելի կմեծանա: Ես եկել եմ այստեղ ոչ թե նրա համար, որ իրերի նման դրությունը հանդուրժեմ:
Մեր առաջնահերթ խնդիրն է. մեր խաղացողներին ավելի ուժեղ դարձնել և կոնկրետ դիրքերում հզորացնել կազմը: Միայն այդպես մենք կարող ենք մրցակցել այդ մակարդակում, որը տարեցտարի ավելի ու ավելի է բարձրանում», ասել է Արտետան: