Միկել Արտետա. Հնարավոր է, Մխիթարյանին վերադարձնենք, նա ինձ միշտ դուր է եկել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի հնարավորությունը, որը ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս իտալական «Ռոմայում»:
«Նա ինձ միշտ դուր է եկել: Նա խաղացող է, որն իր լավագույն մարզավիճակում կարող է հարմարվել ցանկացած թիմում: Նրան կայունություն է անհրաժեշտ և դա այն է, ինչը մենք պետք է գնահատենք:
Նրան վերադարձնելու հնարավորություն կա և մենք դա քննարկելու ենք: Մենք հետևում ենք վարձակալությամբ հանդես եկող մեր բոլոր խաղացողներին: Դա մեր պատասխանատվության շրջանակներում է:
Վերջին խաղերում նա հիանալի տպավորություն է թողնում: Մենք գիտենք, թե ինչ կարգի խաղացող է, գիտենք նրա անցյալը, մեզ անհրաժեշտ է ամբողջ տեղեկատվությունը՝ որոշում կայացնելու համար»: