Միկել Արտետա. Ինձ զգալիորեն ավելի լավ եմ զգում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որը վարակվել է կորոնավիրուսով, հայտնել է իր ինքնազգացողության մասին:
«Ողջույն բոլորին: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի և աջակցության համար: Ես ինձ արդեն զգալիորեն լավ եմ զգում:
Մենք բոլորս բախվել ենք ահռելի և աննախադեպ պրոբլեմի հետ: Յուրաքանչյուրի առողջությունը՝ միակ կարևոր բանն է հենց այս պահին:
Հարգեք և պաշտպանեք միմյանց, հետևեք խորհուրդներին և մենք բոլորս միասին կհաղթահարենք խնդիրը:
Կեցցե՛ք, որ ճիշտ որոշում կայացրեցիք՝ դադարեցնելով խաղերը», գրել է Արտետան իր ինստագրամի էջում: