Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 479.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.89 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 599.38 դրամ (նվազել է 2.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.05 դրամով)։