211652_close_icon
views-count2032 դիտում article-date 16:59 18-06-2020

Բազեները վերականգնվելուց հետո բաց կթողնվեն վայրի բնություն. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հունիսի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից` գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից բազեի ձագերի (4 հատ) ընկնելու վերաբերյալ: «Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն մի քանի օր է՝ չեն վերադառնում բույն: Ձագերի անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցը նրանց տեղափոխել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ, կարանտինի և վերականգման համար: Թռչունները վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն»,- նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր