Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ 2020 թվականի ապրիլի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքի տարածքում ստուգել են Գեղարքունիկի մարզի բնակիչ Հ.Ա.-ի «Զիլ» մակնիշի 15SU064 պետհամարանիշով ինքնաթափ բեռնատարը։
Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, առգրավված 3,0 խմ հողի բերրի շերտը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժնին:
[img]https://st0.shamshyan.com/editor/0465600001585911093437402.jpg[/img]