211652_close_icon

Դա անհեթեթություն է. Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում համարելու մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4598 դիտում article-date 13:02 18-06-2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդման մասին հայտարարությունները որակեց անհեթեթություն: «Դա անհեթեթություն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը, հայտնում է [url=https:/https://www.tert.am/am/news/2020/06/18/Mirzoyan/3321186?fbclid=IwAR2ocsc5Rey4BIO9DiK3c8tYR6LxlKpl2RIi08vktRn36FA8pRMRKo7I-bA]Tert.am[/url]-ը։ Անդրադառնալով հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստկանների իրականացրած գործողություներին, որի արդյունքում լրագրողները տուժել էին, Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը միշտ եղել է ու կա լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը. «Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրերը, որոնք դուք հիշատակում եք, չեմ տեսել: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https:/https://www.tert.am/am/news/2020/06/18/Mirzoyan/3321186?fbclid=IwAR2ocsc5Rey4BIO9DiK3c8tYR6LxlKpl2RIi08vktRn36FA8pRMRKo7I-bA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր