211652_close_icon
views-count33389 դիտում article-date 12:42 18-06-2020

ՍԻԳԱՐԵ՞Տ, ԹԵ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ․ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Այն, որ ծխելը վնասակար է, գիտեն բոլորը։ Բայց շատերին թվում է, որ եթե սիգարետից անցնեն այլընտրանքային միջոցների, ապա չեն վնասի իրենց առողջությանը։ Երբ խոսում ենք այլընտրանքային միջոցների մասին, նկատի ունենք էլեկտրոնային սիգարետը, նարգիլեն և ծխախոտի տաքացման համակարգը։ Եկե՛ք համեմատենք սիգարետի այլընտրանքների վնասակարությունը։ [url=https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%AC%D5%A5]Նարգիլե[/url] [img]https://st0.shamshyan.com/editor/0011418001592469491373671.jpg[/img] Թեև շատ օգտվողներ կարծում են, որ նարգիլեն (հուքա/կալյան) դասական սիգարետ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլեի օգտագործումը, սակայն, կրում է նույնպիսի առողջական ռիսկեր: Նարգիլե ծխելիս, մարդու օրգանիզմ 1,7 անգամ ավելի շատ նիկոտին է մտնում, քան սիգարետից։ Նիկոտինի օգտագործման ծավալի տեսանկյունից, ամեն օր նարգիլե ծխելը հավասար է 10 սիգարետ ծխելուն։ Մեկ գլանակ սիգարետ ծխելուց մարդու օրգանիզմ է մուտք գործում մոտ 500 մլ ծուխ։ Իսկ մեկ անգամ նարգիլե ծխելիս թոքերում ծխի քանակը կազմում է 90 հազար մլ։ Մասնագետները նաև հայտնում են, որ նարգիլեի մեջ օգտագործվող թութունում կան արհեստական հավելումներ, որոնք կարող են ավելի մեծ վնաս հասցնել մարդու առողջությանը։ [url=https://www.juul.com/unsupported-browser]Էլեկտրոնային սիգարետ[/url] [img]https://st0.shamshyan.com/editor/0478925001592469549485425.jpg[/img] Վեյփը կամ էլեկտրոնային սիգարետն անվտանգ չէ, սակայն սիգարետից պակաս վնասակար է։ Բժիշկներն ընդունում են, որ առանց այրումի նիկոտին ստանալու միջոցները (էլեկտրոնային սիգարետներն ու ծխախոտի տաքացման համակարգերը) ավելի քիչ վնասակար են՝ համեմատած ավանդական սիգարետի հետ։ Դևիդ Աբրամսը, ով հանդիսանում է Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր, երեք ամիս շարունակ մկների վրա իրականացրած փորձարկումներից հետո եզրակացրել է․ «Եթե ներկայիս ամերիկացի ծխողների մեծ մասն անցնեն էլեկտրոնային սիգարետի առաջիկա 10 տարում, ապա վաղաժամ մահացությունները կնվազեն 6,6 միլիոնով, իսկ կյանքի կորցրած տարիների հանրագումարը կնվազի 86,7 միլիոնով»։ Սակայն, մամուլում կարելի է հանդիպել դեպքերի, երբ վեյփերը պայթում են։ Սա հիմնականում պայմանավորված է սարքի վատ որակով կամ անվտանգության կանոնների խախտմամբ։ [url=https://am.iqos.com/am/about/iqos/iqos?utm_source=media&utm_medium=article&utm_campaign=alternatives_compared]Ծխախոտի տաքացման համակարգ[/url] [img]https://st0.shamshyan.com/editor/0061220001592469592335548.png[/img] Այս համակարգի տեխնոլոգիան նոր է, ինչի պատճառով բարդ է ավելի հեռանկարային եզրակացություններ անել։ Այնուամենայնիվ, շատ գիտնականներ արդեն իսկ առկա տվյալների վերլուծության հիման վրա պնդում են, որ ծխախոտի տաքացման համակարգի օգտագործումն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետ ծխելը։ Այստեղ ծխախոտը տաքացվում է և ոչ թե այրվում։ Այրման պրոցեսի բացակայության շնորհիվ չկա ծուխ, իսկ գոլորշու մեջ բացակայում են այրման վնասակար արտանետումները՝ քաղցկեղածին խեժն ու շմոլ գազը։ 2019թ. ապրիլի 30-ին ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը (FDA) [url=https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-permits-sale-iqos-tobacco-heating-system-through-premarket-tobacco-product-application-pathway]թույլատրեց ծխախոտի տաքացվող համակարգի[/url] վաճառքն ԱՄՆ-ի տարածքում։ Վարչությունն իր որոշումը հիմնավորեց այն եզրակացությամբ, որ այդ սարքը զգալիորեն քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը: Ի վերջո, ո՞րն է ավելի վնասակար [img]https://st0.shamshyan.com/editor/0571731001592469689231986.jpg[/img] Ամփոփելով՝ բժիշկների կարծիքով ամենավնասակար տարբերակը մնում է ավանդական սիգարետը։ Նարգիլեն գրեթե հավասարապես վնաս է առողջությանը։ Համեմատաբար ավելի քիչ վնասակար են համարվում առանց այրելու տեխնոլոգիայով աշխատող այլընտրանքները։ Սակայն, պետք է հիշել, որ ցանկացած ձևով նիկոտինի սպառումը զերծ չէ ռիսկերից, և լավագույն որոշումը ծխելը թողնելն է։

Նմանատիպ նյութեր