211652_close_icon
views-count1206 դիտում article-date 10:29 18-06-2020

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Տեսալսողական մեդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր