211652_close_icon
views-count960 դիտում article-date 23:04 17-06-2020

Կողոպուտ Ֆանտան գյուղում․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Ֆանտան գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ առավոտյան ինչ-որ մեկը մտել է իրենց տուն, հափշտակել մոր պայուսակը և երբ տեսել է, որ տանտերերը իրեն նկատել են` դիմել էր փախուստի: Պայուսակում փող էր եղել: Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Անհայտ անձի ինքնությունը ճշտելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր, փորձաքրեագիտական ու Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ: Հունիսի 9-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվեց: Հանգամանքները պարզվում են: 34-ամյա տղամարդը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր