211652_close_icon
views-count1052 դիտում article-date 14:43 17-06-2020

ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիա

Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ից։ Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:

Նմանատիպ նյութեր