211652_close_icon

Դա չի համապատասխանում իրականությանը, ես Շանգրիլա կամ այլ խաղատանը ոչ մի գումար չեմ պարտվել.Ամիգո Ղուկասյան

views-count35830 դիտում article-date 13:06 17-06-2020
Ընկերներ ջան, հասկանալի ծագում ունեցող կայքեր սկսել են սադրել, թե Շանգրիլա խաղատանը հսկայական գումարներ եմ պարտվել, ըստ շրջանառվող լուրերի խոշոր չափերի: Այո' ասում եմ մեծ գումար, որովհետև ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա ինձ համար նման չափերի հասնող թվերը առնվազն հսկայական են և անհասանելի։ Դա չի համապատասխանում իրականությանը, ես Շանգրիլա կամ այլ խաղատանը ոչ մի գումար չեմ պարտվել: Որևէ ժամանցի վայրում գտնվելը չի նշանակում խաղատանը գումար պարտվել: Իսկ իմ անձին առնչվող ցանկացած հերյուրանք ու զրպարտանք պետք է նախ ապացուցվի, հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում: Ամիգո Ղուկասյան

Նմանատիպ նյութեր