955 դիտում
10:49 17-06-2020
Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են․ Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝
1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։
Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։
2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։
3. Այս պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։
Մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։
Հ.Գ. Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան կանոնները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2255 դիտում
19:26 25-02-2022
Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա մեր անմիջական ուշադրության ներքո. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին