211652_close_icon
views-count4268 դիտում article-date 23:13 16-06-2020

COVID-19-ի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել

Կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»,- գրել է Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր