211652_close_icon
views-count3889 դիտում article-date 19:36 16-06-2020

Վաղարշապատի ոստիկանները կես կիլոգրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 15-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Էջմիածնի Չարենցի փողոցի տներից մեկը։ Տան ննջասենյակից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով շուրջ 540 գրամ սպիտակ փոշենման զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր