7322 դիտում
18:26 30-03-2018
Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։
Հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Արարատի մարզի Արբաթ գյուղում ապրող 40-ամյա Մարտիրոսյանի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին կանեփի նմանվող խնամված բույսեր, կանեփի սերմեր, ինչպես և տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգվածներ, որոնք լցված էին տարբեր տարաների մեջ, նաև փաթեթավորված էին թղթերով ու պոլիէթիլենային տոպրակներով։ Զանգվածների ընդհանուր քաշը 5 կգ 300 գրամից ավելի էր։
Նույն օրը, Երևանում ապրող մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի քաշով։ Ըստ 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխունա էր։
Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցը երիտասարդը գնել է Սևակ Մարտիրոսյանից։ Ե՛վ Մարտիրոսյանի տնից, և՛ երիտասարդի մոտից հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության։
Սևակ Մարտիրոսյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10142 դիտում
22:04 30-03-2018
Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1391 դիտում
20:37 11-12-2022
Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել
4072 դիտում
19:36 16-06-2020
Վաղարշապատի ոստիկանները կես կիլոգրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները