211652_close_icon
views-count962 դիտում article-date 19:21 16-06-2020

Բյուրեղավանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, Բյուրեղավանի Վարդանյան փողոցից բաժանմունք բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հոգեներգործուն դեղահաբեր և օգտագործված ներարկիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր