211652_close_icon
views-count2163 դիտում article-date 14:06 16-06-2020

Անիի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Անիի բաժին է ներկայացել 41-ամյա Աղվան Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր