211652_close_icon
views-count514 դիտում article-date 12:26 16-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու` 9, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ծեծի՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ծնողին երեխայից բաժանելու, սպանության սպառնալիքի և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման՝ 1-ական դեպք։ Գրանցվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, և կողոպուտի 1 դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր