211652_close_icon
views-count23481 դիտում article-date 14:20 13-06-2020

Երևանում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի. ի տարբերություն նախկին ու ներկա շատ պաշտոնյաների, նա փախուստի չի դիմել. երեխային տեղափոխել է հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի էջից տեղեկանում ենք. «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։ Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր