211652_close_icon
views-count7361 դիտում article-date 15:45 12-06-2020

Երբ ձերբալակումից ազատվելուց հետո դուրս եկա, պարզվեց տասնյակ մարդկանց ձերբակալել են, սա խայտառակություն է․ Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որն այսօր Ազգային ժողովի մոտ միայնակ ակցիա էր իրակաանցրել՝ խաղաղ հավաքների իրավունքը վերադարձնելու պահանջով, և ինչի համար բերման էր ենթարկվել, ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերադառնում է ոստիկանություն՝ արդեն որպես փաստաբան։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին Արաբկիրի բաժնի մոտ՝ ինձ ու «Միայնակ ակցիա» իրականացնող անձանց համերաշխություն հայտնելու։ Երբ ինձ ձերբակալումից ազատելուց հետո դուրս եկա, որ շնորհակալությություն հայտնեմ, պարզվեց՝ տասնյակ մարդկանց ձերբակալել են։ Սա խայտառակություն է։ Վերադառնում եմ Արաբկիր՝ արդեն որպես փաստաբան»։ Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր