211652_close_icon
views-count1111 դիտում article-date 14:30 12-06-2020

Պարետատանը քննարկվել է կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անելու հնարավորությունը

ՀՀ արտակարգ դրության պարետատանը քննարկվել է կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անելու հնարավորությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1018258.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ նման հարց քննարկել ենք և քննարկում ենք այդ հարցը: Կան մեկ-երկու այդպիսի նախագծեր նման հետազոտություններ անելու: Իրականում դա օգտակար կլինի, սակայն դա կախված է մեր հզորություններից»,- ասաց Փաշինյանը: Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ նյութեր