2686 դիտում
09:25 26-09-2020
Գերմանացի հետազոտողները ուժեղ հակամարմինների միջոցով պասիվ կորոնավիրուսի պատվաստանյութ են մշակում․ «Ամերիկայի ձայն»
Գերմանիայի «Charite» հիվանդանոցը և Գերմանիայի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կենտրոնը (DZNE)հայտարարել են, որ հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ շատ արդյունավետ հակամարմիններ ևսկսել են պասիվ պատվաստանյութի մշակումը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5598583.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Մենք COVID-19-ից վերականգնված հիվանդների մոտ հայտնաբերել ենքհակամարմիններ, որոնք, ըստ լաբորատոր հետազոտությունների,արդյունավետ կերպով պայքարում ենվիրուսի դեմ, կանխում տարածումը հյուսվածքներում: Մենք կարողացանք ցույց տալ, որ այս տեսակի թոքաբորբը ամբողջովին վերականգնվել է: Նույնը կատարվում է նաև կենդանիների մոտ: Եվ գերմանամկները ամբողջովին առողջացել են այդհակամարմիններից հետո: Հուսով ենք, որ սա է մարդու պասիվ պատվաստմանն ուղղված առաջին շատ խոստումնալից քայլը »,-Reuters-ին ասել է DZNE-ի հետազոտական խմբի ղեկավար Charité-ի փորձարարական նյարդաբանությանկլինիկայի ավագ բժիշկ Հարալդ Փրյուսը:
Հետազոտողներն ասում են, որ պասիվ պատվաստանյութը, որն արդյունավետ է միայն մի քանի շաբաթ, կարող է օգտագործվել որպես արագ պաշտպանության միջոց անհետաձգելի դեպքերում, ինչպիսին օրինակ՝տնային բուժումն է:
Ըստ Փրուսի՝ այդ պատվաստումներն առավել արդյունավետ կլինեն այն մարդկանց համար, ովքեր պարզապես վարակվել են COVID-19-ով, և այնդեռ չի տարածվել ամբողջ մարմնով: Այդ դեպքում վիրուսի տարածումը կարող է թուլանալ: Սակայն այն հիվանդների համար, ովքերարդեն վերակենդանացման բաժանմունքում են, դա հավանաբար նշանակալի պաշտպանություն չի ապահովի:
Նա ավելացրեց, որ հակամարմինների արտադրությունն արդեն սկսվել է, և ակնկալում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժիններըմարդկանց վրա 1-ին փուլի կլինիկական փորձարկումների համար պատրաստ կլինեն մինչև 2020 թվականի վերջ կամ 2021 թվականի սկիզբ:
Charite-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ հետազոտական խումբը հայտնաբերել է, որ որոշ SARS-CoV-2 հակամարմիններ կազմություն ունեն տարբեր օրգանների հյուսվածքների նմուշների հետ, ինչը կարող է առաջացնել անցանկալի կողմնակի բարդություններ:
Գերմանիան այժմ ներդրումներ է կատարում պատվաստանյութեր արտադրելու համար մրցող ընկերություններում: Երկիրը պատրաստվում է ապահովել բնակիչների թվի համեմատ պատվաստանյութի ավելի մեծ հավանական չափաբաժիններ:
Ըստ նախնական տվյալների՝ գերմանական պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման համար մինչև 2021 թվականի կեսերը:
Նմանատիպ նյութեր
4147 դիտում
10:11 30-04-2020
ԱՄՆ-ում լայնորեն տարածվում է հակամարմինների թեստավորումը․ «Ամերիկայի ձայն»
6225 դիտում
09:57 07-02-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»