211652_close_icon
views-count198961 դիտում article-date 17:44 12-06-2020

Շենգավիթում աղմկահարույց սպանության վայրից բերման ենթարկված «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերոջը դատարանն ազատ է արձակել, ով կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ հունիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարեւոր գործերով քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը ՀՀ քր օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալված Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սարգիս Սեպուհյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վ. Միսակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը եւ Ս. Սեպուհյանը դատարանից ազատ է արձակվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, երբ նրա ձերբակալման մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր դիմել Ս. Սեպուհյանի փաստաբան Արման Բայադյանը եւ հայտնել, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված տեղեկությունները, այն է՝ իր պաշտպանյալը սպանության վայրում անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ չի տվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել եւ պահանջում է, որպեսզի մեզ մոտ հրապարակված նյութը հերքվի, մինչդեռ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակել է տեսանյութի մի փոքրիկ հատված, որտեղ երեւում է, թե ինչպես է իր պաշտպանյալը պահում իրեն սպանության վայրում, ինչպես են ոստիկանները նրան ու իր ընկերներին հորդորում, որպեզի չխոչընդոտեն իրավապահների աշխատանքը, սակայն նրա պաշտպանյալը հայհոյանքներ տալով չէր ենթարկվում իրավապահների օրինական պահանջին, եւ մենք տեսանյութի մի փոքրիկ հատված տեղադրել էինք լուրի մեջ, սակայն, քանի որ իր պաշտպանյալը իր խոսքի մեջ հայհոյանքներ էր հնչեցնում, մենք այդ խոսքերը մեկ այլ ձայնով փակել էինք, իսկ փաստաբան Ա. Բայադյանը մեզ ասում է, որ լուսանկարներից չի երեւում, որ իր պաշտպանյալը հայհոյանքներ է տալիս, մինչդեռ լուսանկարներից բացի, մենք հրապարակել էինք նաեւ տեսանյութ: Ինչ վերաբերվում է իր մատնանշած այն մտքին, որ մենք գրել ենք, որ իր պաշտպանյալը շատ մարդկանց մոտ ներկայացել է հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թեւոսիկի» տղայի ընկեր, ապա փաստաբանը պահանջում էր, որպեսզի դա նույնպես մեր կողմից հերքվի, քանի որ համարում են դա հերյուրանք, եւ մարդու անձնական կյանքի մասին տված տեղեկություն, մինչդեռ մենք միայն ներկայացրել ենք, որ նա ըստ մեր աղբյուրների, հաճախակի է ներկայացել «Կայարանցի Թեւոսիկի» տղայի ընկեր, եւ մեր աղբյուրները մեզ էին տրամադրել նաեւ իր պաշտպանյալի եւ «Կայարանցի Թեւոսկի» տղայի հետ միասին արված մի քանի լուսանկարներ: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես էր հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմել էր փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայացել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Էլ ավելի վաղ հայտնել էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արրթուր Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր