30044 դիտում
12:34 25-08-2019
Հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն. նրանք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են:
Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են պարզել վիճաբանության պատճառը, որից հետո նրանցից մեկին, ով չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, երբ փորձել են նստեցնել պարեկային ավտոմեքենան, մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, որոնցից մի քանի հոգին ձեռքերով ու ոտքերով սկսել են հարվածել ոստիկաններին:
Տեսնելով, որ իրենք չեն կարողանում կարգի հրավիրել այդ անձանց, ոստիկաններից մեկը ռադիոկապով օգնություն է կանչել ու ժամանած Արաբկիրի ոստիկանները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել միք քանի քաղաքացու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Տերզիկյանը, 29-ամյա Բաբկեն Բաղդասարյանը, 32-ամյա Վարդան Մանուկյանը, 33-ամյա Էդգար Բաղդասարյանը, 27-ամյա Դավիթ Ղարիբյանը, 17-ամյա Գեղամ Գ.-ն, 33-ամյա Հայկազ Հայկազյանը և 31-ամյա Հակոբ Պետրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասը մասնակցելիս է եղել ինչ-որ հարսանեկան արարողության, որից հետո արարողությունից դուրս են եկել փողոց և մի կաթիլ մեղրի պատմություն ստեղծել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: