211652_close_icon
views-count3773 դիտում article-date 12:29 12-06-2020

Վաղը Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան

Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հարցին՝ Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից, նախարարն ասաց. «Տարատեսակ. սկսած մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկների։ Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել եւ կրկին կայցելեն եւ մի քանի շաբաթ, նաեւ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»։

Նմանատիպ նյութեր