211652_close_icon

Հայի բախտ. ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը մտադիր է տեղափոխվել Եվրոպա. «Ժամանակ»

views-count3993 դիտում article-date 09:37 12-06-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա: Նրանք հիմնականում Միջին Արևելքի հայկական գաղթօջախներից ԱՄՆ տեղափոխվածներն են՝ լիբանանահայեր, սիրիահայեր, նաև իրանահայեր, որոնք այլևս չեն հավատում, որ ԱՄՆ-ում արագ կայունություն կհաստատվի և իրենց եվրոպացի ազգականների ու ծանոթների միջոցով փորձում են տեղափոխվել իրենց պատկերացմամբ ավելի կայուն երկրներ՝ Բելգիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ: Տեղափոխվել ցանկացողները միջինից բարձր եկամուտ ունեցողներն են, հատկապես ոսկերիչներ և ակնագործներ, որոնց խանութները թալանվել են վերջին շաբաթների անկարգությունների ընթացքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր