211652_close_icon
views-count1491 դիտում article-date 13:25 30-04-2014

Ռոնալդինյոն լավագույն խաղացողն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել խաղալ. Լարսոն

Շվեդական ֆուտբոլի լեգենդ, «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը գովասանքի խոսքեր է հղել կատալոնյան ակումբի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի հասցեին: Լարսոնը նշել է, որ բրազիլացու խաղը իր մոտ միշտ հիացմունք է առաջացրել: « Ռոնալդինյոն լավագույն խաղացողն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ միևնույն թիմում: Երբ ես «Բարսելոնա»-ում էի, նա ապրում էր իր կարիերայի լավագույն տարիները: Նա գնդակի «կախարդ» է, իսկ նրա փոխանցումները… Մի օր նա խոստովանեց, որ ես հանդիսանում եմ նրա ֆուտբոլային կուռքը: Այդ հանգամանքից ես շատ էի հպարտանում»,- հայտարարել է Լարսոնը:

Նմանատիպ նյութեր