211652_close_icon
views-count3610 դիտում article-date 20:05 11-06-2020

Կառավարությունն առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել ՀՀ քաղաքացիներից. վարչապետ

Հայաստանի կառավարությունն առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով: «Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից՝ կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին,և այստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել: Մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են ու այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հիվանդանոցներում նոր մահճակալային ֆոնդեր է ծավալում և այդ առումով ներկայումս խնդիրը լուծվում է:

Նմանատիպ նյութեր