Խրիստո Ստոիչկով. Մեսին արդեն լեգենդ է
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը անդրադարձել է Լիոնել Մեսիին Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին:
«Մեսին արդեն լեգենդ է, շատ բարդ է նրան համեմատել ինչ-որ մեկի հետ:
Ոչ ոչ այնքան տիտղոս չի նվաճել, որքան՝ Լեոն: Վեց «Ոսկե գնդակ», վեց «Ոսկե խաղակոշիկ», 2014թ. աշխարհի առաջնության լավագույն խաղացող:
Արգենտինացիների շարքում քչերը կան, որոնք դարձել են աշխարհի առաջնության լավագույն խաղացող: Քեմպեսն էր 1978-ին, Մարադոնան՝ 1986-ին և Լիոնելը՝ 2014-ին:
Մեսիի չափ ոչ-ոք չի նվաճի: Արգենտինացիները անընդհատ նրան համեմատում են ինչ-որ մեկի հետ, բայց տարբեր դարաշրջանները չի կարելի է համեմատել», ասել է Ստոիչկովը: