Խրիստո Ստոիչկով. Ռոնալդուն «Ոսկե գնդակ» կարող է ստանալ միայն իր սանրվածքի շնորհիվ
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը իր կարծիքն է հայտնել, թե ով կդառնա 2016 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
«Գրիզմանն արժանի է այդ մրցանակին, ինչպես եւ Գարեթ Բեյլը, եթե Ուելսը հաղթի Եվրո-2016-ում:
Ռոնալդուն «Ոսկե գնդակ» կարող է ստանալ միայն իր սանրվածքի շնորհիվ: Մեսին, կարծում եմ, կվերադառնա Արգենտինայի հավաքական», ասել է Ստոիչկովը, որը, հիշեցնենք, 1994թ. արժանացել է «Ոսկե գնդակը»: