211652_close_icon
views-count2847 դիտում article-date 17:29 09-09-2016

Խրիստո Ստոիչկով. Խայտառակություն է, որ «Ռեալն» այդպիսի փողերով ընդամենը 7 անգամ է չեմպիոն դարձել

«Բարսելոնայի» նախկին հանրահայտ հարձակվող Խրիստո Ստոիչկովը խիստ քննադատության է ենթարկել «Ռեալին»: Բուլղարացու կարծիքով, մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի կարողանում խելամիտ տնօրինել իր ֆինանսները և հենց այդ պատճառով ակումբը վերջին շրջանում ավելի քիչ տիտղոսներ է նվաճել, քան` «Բարսելոնան»: «Դա խայտառակություն է, որ այդպիսի փողերով «Ռեալը» վերջին 25 տարում ընդամենը 7 անգամ է Իսպանիայի չեմպիոն դարձել և դա էլ այն մրցաշրջաններում, երբ Մեսիի ու նրա թիմակիցների գործերը հաջող չէին», ասել է Ստոիչկովը:

Նմանատիպ նյութեր