211652_close_icon
views-count942 դիտում article-date 16:10 10-06-2020

Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը ապաքաղաքական կառույց է։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջից։ «Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին: Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում»,- ասել է Վարդազարյանը։ Նա նշել է, որ ԲԴԽ նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից իր վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

Նմանատիպ նյութեր